ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողաշրջված «Մերսեդեսի» 16-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

30.07.2020 11:35 ՃՏ պատահարներ
Կողաշրջված «Մերսեդեսի» 16-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ 16-ամյա Գևորգ Հարությունյանը, ժամը 16.00-ին մահացել է:
Նույն օրը հիվանդանոց բուժօգնության են դիմել վթարված «Մերսեդեսի» ևս 3 անչափահաս ուղևորներ։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: