ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բախման հետևանքով մեքենան այրվել է. վարորդը և ուղևորը մահացել են

09.12.2020 11:52 ՃՏ պատահարներ
Բախման հետևանքով մեքենան այրվել է. վարորդը և ուղևորը մահացել են

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04.10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևանի ՃՈ պահակակետ չհասած՝ ջիպ մեքենան բախվել է բեռնատարի, հրդեհվում է, կարծես վարորդը մահացել է: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-4502» բեռնատարի. բռնկված հրդեհի հետևանքով «Լանդ Ռովերը» մասամբ այրվել է, 36-ամյա վարորդը և ուղևորուհին մահացել են, իսկ «ԶԻԼ-4502» բեռնատարի վարորդը և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: