Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
25.07.2023 11:26
ՃՏ պատահարներ
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 42-ամյա վարորդ Վարդան Վարդանյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: