Մահացու պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
30.01.2013 10:45
ՃՏ պատահարներ
Հունվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Լանսեր»-ի ուղևորուհին` 1959 թ. ծնված Գեղանուշ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: