Մահացու պատահար Նոյեմբերյանում
Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով 6-ամյա ուղևորը՝ Սարգիս Ղարագյոզյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
