Մահացու վրաերթ Գրիգոր Լուսավորչի փողոցում
21.11.2012 11:07
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 07.10-ին, «Նիսսան-Էքստերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում` Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մարիետա Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը ժամը 10.35-ին, գիտակցության չգալով, մահացել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: