Մահացու վրաերթ Երևանի Բաբաջանյան փողոցում
Հունիսի 14-ին, ժամը 08.00-ին, «ՄԱԶ-6130» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 50/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60-65 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
