Մահացու վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին
28.11.2012 11:09
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին` ռեստորանային համալիրի դիմաց, մարդ կա ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Ոսկան Հարությունյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: