Մահացու վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
03.04.2013 10:34
ՃՏ պատահարներ
Մարտի 30-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Աբովյանի Հատիսի փողոցից բուժօգնության է տեղափոխվել 1964 թ. ծնված Կորյուն Արսենյանը, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ նշված վայրում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ. Արսենյանին ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: