Մահացու վրաերթ կատարած վարորդը մեղայականով ներկայացել է բաժին
12.12.2012 12:06
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Բաբկեն Մկրտչյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին մահացու վրաերթի է ենթարկել Բ.Մկրտչյանին:
Վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: