ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է

12.11.2012 11:19 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ճանապարհի 35-րդ կմ-ին տղամարդ է ընկած:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը հիշյալ  վայրում վրաերթի է ենթարկել 70-75 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել Ակնալիճ  գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: