Բերման է ենթարկվել կասկածյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04.10.2017 17:41
Մարմնական վնասվածք մահվան ելքով
Հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: