ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

1 զոհ և 2 վիրավոր՝ Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

09.10.2017 13:39 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.50-ին, «Հոնդա CR-V» մակնիշի ավտոմեքենան Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա ուղևորը՝ 1941 թ. ծնված Մայիս Հակոբյանը, տեղում մահացել:
Նույն օրը՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ականջի շրջանի քերծված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արմեն Ա.-ն վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: