Մահվան ելքով ՃՏ պատահար Երևան-Իջևան ճանապարհին /ԼՐԱՑՎԱԾ/
29.05.2013 11:20
ՃՏ պատահարներ
Մայիսի 25-ին, ժամը 07.30-ին, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Վահան Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մայիսի 26-ին, ժամը 10.00-ին, վարորդը` 1983 թ. ծնված Յուրի Լուկինը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: