Մահվան ելքով ՃՏ պատահար Կոտայքի մարզում
09.05.2013 14:48
ՃՏ պատահարներ
Մայիսի 8-ին, ժամը 02.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզում՝ Ողջաբերդ-Հացավան ճանապարհին, «Մերսեդես E-190» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը:
Վարորդը՝ 1983 թ. ծնված Սամսոն Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: