Մահվան ելքով պատահար Ալավերդի-Ախթալա ճանապարհին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
