ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևանում. ամբարձիչ կռունկը ընկել է ձորը

03.04.2014 11:44 ՃՏ պատահարներ

Ապրիլի 2-ին, ժամը 12.35-ին, «ՄԱԶ-5334» մակնիշի ամբարձիչ կռունկը Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով երթևեկելի մասից` ընկել է ձորը:
Պատահարի հետևանքով «ՄԱԶ-5334»-ի վարորդը` 1966 թ. ծնված Գարեգին Սարգսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: