Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին
Հունվարի 13-ին, ժամը 02.55-ի սահմաններում, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` Վրաստանի քաղաքացի, 1957 թ. ծնված Գուրամի Յակոբյանցը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: