Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
08.12.2014 18:17
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 1983 թ. ծնված Գառնիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: