Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
02.06.2014 14:08
ՃՏ պատահարներ
Մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: