ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևան-Իջևան ճանապարհին

30.12.2013 13:28 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նորայր Դ.-ի վարած «Մերսեդես Բենս E-500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Ժաննա Մովսեսյանին, որը տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: