ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. «ՎԱԶ-21011»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ժայռաբեկորներին

29.05.2014 12:37 ՃՏ պատահարներ

Մայիսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը` 1941 թ. ծնված Սերյոժա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորներ` անչափահաս Ալեքսանդր Հարությունյանը և 1949 թ. ծնված Սվետլանա Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, ժամը 18.00-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: