Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Նոյեմբերի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C 240» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 1970 թ. ծնված Աշխեն Միքայելյանը մահացել է:
Նոյեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ հետազոտվելու նպատակով իրենց մոտ բուժօգնության է դիմել է «ՎԱԶ-21011»-ի 20-ամյա ուղևորուհին, ըստ որի բացատրության՝ նշված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: