Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
19.05.2014 17:33
ՃՏ պատահարներ
Մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածների ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: