ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Կապանում

09.09.2013 12:56 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կապանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արման  Ավետիսյանի դիակը:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ա. Ավետիսյանի վարած «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի աջ եզրով անցնող գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: