ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Կապան-Գորիս ճանապարհին. վարորդը և ուղևորուհին մահացել են

17.10.2013 11:48 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1942 թ. ծնված Նապոլեոն Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց 210 Դ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: 
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: