1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահվան ելքով պատահար Վերիշեն գյուղում

10.05.2016 17:23 ՃՏ պատահարներ
Մայիսի 9-ին, ժամը 20.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի թիվ 283 տան դիմաց  էլեկտրասյանը ավտոմեքենա է բախվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, 1989 թ. ծնված Մուշեղ Մ.-ն իր վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Վաղատու-Վերիշեն ճանապարհին՝ «Աջո» կոչվող տաղավարի հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գուրգեն Միրումյանին, ապա նրան 1982 թ. ծնված Ալիկ Մ.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով, արդեն մահացած տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում Մուշեղ Մ.-ն իր ավտոմեքենայով երթևեկել է Ալիկ Մ.-ի ավտոմեքենայի հետևից և Վերիշեն գյուղի 1-ին փողոցի 53-րդ տան դիմացի ճանապարհահատվածում բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: