Մահվան ելքով պատահար Տավուշ գյուղում
29.06.2015 14:44
ՃՏ պատահարներ
Հունիսի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Ժորիկի աղբյուր» կոչվող վայրում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Համլետ Կլեկչյանը, տեղում մահացել է:
Ժամը 09.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Հովսեփ Կլեկչյանը, ով ևս գտնվել է «ՈւԱԶ»-ի սրահում:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: