Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին
30.09.2013 11:13
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: