Մահվան ելքով վրաերթ Գորիս քաղաքում
28.11.2013 11:02
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: