Մահվան ելքով վրաերթ Երևանի Հ. Քոչարի փողոցում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Արա Հախվերդյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան` հեռացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
