Մահվան ելքով վրաերթ Երևանի Մաշտոցի պողոտայում
Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, միաժամանակ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ռազմիկ Միքայելյանին, ով ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
