Մահվան ելքով վրաերթ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում
30.05.2014 16:49
ՃՏ պատահարներ
Մայիսի 28-ին, ժամը 23.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը, ժամը 01.00-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը Արթուր Համբարյանն է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: