Վրաերթ՝ մահվան ելքով
12.09.2023 10:40
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ- Զորական բնակավայրերի միջանկյալ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած երկու քաղաքացու․ 32-ամյա Հրաչիկ Աբովյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: