Մահվան ելքով վթար Դալար-Այգեստան ճանապարհին
13.05.2023 10:59
ՃՏ պատահարներ

Մայիսի 12-ին, ժամը 07.15-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին՝ Այգեստան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ:
«Օպելի» վարորդը՝ 75-ամյա Իսրայել Ավագյանը, մահացել է, իսկ «ԲՄՎ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: