Մահվան ելքով պատահար Երևանում
17.09.2014 17:14
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.10-ին, Երևանի Այվազովսկու փողոցում, բենզալցակայանի մոտ, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը` 1992 թ. ծնված Մեսրոպ Ղուկասյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: