Մահվան ելքով պատահար Երևանում
03.11.2014 13:00
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 1-ին, ժամը 01.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց և Գոգոլի փողոցների խաչմերուկում դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է գովազդային վահանակին և էլեկտրասյուներին:
Վարորդը՝ 1976 թ. ծնված Օսկար Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: