Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
14.09.2020 09:54
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 90-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 48-ամյա վարորդ Մուրադ Ղանդիլյանը մահացել է, իսկ 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: