Մահվան ելքով վրաերթ Երևանի Արշակունյաց պողոտայում
21.10.2014 10:30
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Սուրեն Իսահակյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: