Մահվան ելքով վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում
04.09.2017 14:08
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 7.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսսիա Մոլլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Նոռա Մեսրոպյանին և տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ էլ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: