Մահվան ելքով վթար Մայրաքաղաքային խճուղում
12.04.2022 10:28
ՃՏ պատահարներ
Ապրիլի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մայրաքաղաքային խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 60-ամյա վարորդ Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: