Մահվան ելքով վրաերթ Բագրատունյաց և Տարոնցու փողոցների խաչմերուկում
20.01.2018 11:29
ՃՏ պատահարներ
Հունվարի 19-ին, ժամը 8.20-ին, «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Մարինե Ղազարյանին և 9-ամյա աղջկա:
Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: