Մահվան ելքով պատահար Վանաձոր-Գյումրի ճանապարհին
02.07.2018 16:48
ՃՏ պատահարներ
Հուլիսի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 2.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 1935 թ. ծնված Ռաֆիկ Եգանյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: