Մահվան ելքով պատահար Դիլիջանի Կալինինի փողոցում
Հունիսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Կալինինի փողոցում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին եւ ընկել Կալինինի փողոցի թիվ 177 շենքի բակ՝ բախվելով այնտեղ կայանված «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային։ Բախվելու հետեւանքով արգելապատնեշը վնասել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ, 1969 թ. ծնված Շահեն Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: