Մահվան ելքով պատահար Աշոցքում
26.08.2023 12:22
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 25-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքի տարածքում, «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր: Այդ ընթացքում Մինասյանի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: