Մահվան ելքով պատահար Արմավիր-Հացիկ ճանապարհին
26.10.2017 14:44
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Տիդա»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Էդգար Բաղրամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը, «Օպել Աստրա»-ի վարորդը, ուղևորը՝ 1997 թ. ծնված Մոնթե Մանասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 23.50-ին Մ. Մանասյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: