Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում
27.03.2015 11:48
ՃՏ պատահարներ
Մարտի 26-ին, Ժամը 09.30-ին, «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Ռազմիկ Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: