Պատահար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են
08.08.2018 12:21
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 75-րդ կմ-ին Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում բախվել է «ԿամԱԶ-53213» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21214»-ի 61-ամյա վարորդ Սամվել Հովհաննիսյանն ու 54-ամյա ուղեւորուհի Կարմեն Դիշունցը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: