ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Օպելի» 48-ամյա ուղևորը մահացել է. 3 անձ տեղափոխվել են հիվանդանոց

13.01.2024 12:10 ՃՏ պատահարներ
«Օպելի» 48-ամյա ուղևորը մահացել է. 3 անձ տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 12-ին, ժամը 7.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին», իսկ «ԲՄՎ»-ն՝ «Հոնդա» մակնիշի մեքենային: «Օպելի» 48-ամյա ուղևոր Գոհար Ներսիսյանը մահացել է, իսկ վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: