Մահվան ելքով վրաերթ Դիմիտրով գյուղում
14.12.2020 12:29
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.00-ին, վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 41-ամյա Բաբիկ Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: